Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզում երեկ մի խայտառակության, պարտության ուրվական էր շրջում, ձեր քաղաքի կենտրոնում մուրճը ձեռքին կապիկություններ անում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Մասիսի ընտրողների հետ հանդիպմանը։
«Մենք այս ամբողջ ընթացքում աշխատում ենք ո՛չ զայրանալ, ո՛չ էլ զարմանալ, որովհետև գիտենք՝ ում և ինչի հետ գործ ունենք։ Բայց անընդհատ ամաչում ենք և ափսոսում, որ Նարեկացի ծնած, Նժդեհ ու Դրո ծնած, Վարդան Դուշման ու Թաթուլ ծնած ազգը, ժողովուրդը ղեկավարում է մի ծաղրածու խեղկատակ, ով այսօր այս բազմաթիվ խնդիրները, որ երկիրը բերել, հասցրել է այս անդունդի եզրին, շարունակում է։ Քաջ Նազարի բախտով՝ արշավում է Հայաստանի գյուղերում և մատ թափ տալ մեր համայնքի ղեկավարների, հիմնարկի ղեկավարների, ՀՀ արժանապատիվ և գիտակից քաղաքացիների վրա»,-ասաց նա։
Հունիսի 20-ի ընտրությունը վճռական և պատմական ընտրություն է, ասաց Իշխան Սաղաթելյանը, սովորական ընտրություն չէ․ դա հայրենիք և պետություն ունենալու և չունենալու ընտրություն է, և ՀՀ քաղաքացին պետք է այդ ընտրությանը մոտենա այդ վճռականությամբ։
«Պարզապես, սիրելի հայրենակիցներ, դուք գիտեք՝ հունիսի 20-ին, դուք այդ մուրճը ձեռքից վերցնելու եք և ինչ անեք։ Ցանկացած քաղաքացի, որ այդ մուրճը ձեռքին տեսնում է՝ գիտենք ինչ է մտածում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․