Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 17-ին Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն էր սփյուռքահայ մամուլի գործիչ, հրապարակախոս և վերլուծաբան Վաչե Բրուտյանը: Հաղորդման ընթացքում ներկայացվել է Վաչե Բրուտյանի «Երկիրն արտերկրէն» վերտառությամբ հոդվածների ժողովածուն, որ նախօրեին լույս էր տեսել Երևանում:
Հարցին՝ ինչո՞ւ հատկապես մայր հայրենիքում, Վաչե Բրուտյանը պատասխանել է. «Այս գրքում տեղ գտած իմ բոլոր հոդվածների առանցքը Հայաստանն է, Հայաստանն ու հայկական իրականությունը: Եվ պատահական չէր, որ Հայաստանի առնչությամբ այս հատորն ուզեցա լույս տեսնի հատկապես Երևանում: Դա պատահական զուգադիպության հարց չէր, այլ որոշում, որ ներքին տրամաբանության արդյունք էր»:
Զրուցակիցներն այնուհետև անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին, քննարկել նախընտրական անցուդարձն ու ընդգծել հունիսի 20-ին տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակությունը՝ երկիրն այս աննախադեպ ծանր վիճակից դուրս բերելու հարցում: Գնահատելով առաջիկա ընտրությունների կարևորությունը՝ Վաչե Բրուտյանը մասնավորապես նշել է. «Ամենից առաջ մենք պետք է կարողանանք սահմանել թե ինչի համար են այ ընտրությունները: Կիրակի, հունիսի 20-ին տեղի ունենալիք քվեարկությունն այս իշխանությունն այլ իշխանությամբ փոխարինելու, Թորոսը Կիրակոսով փոխարինելու պարզ քվեարկություն չէ: Սա բովանդակային իմաստով իրապես արտահերթ երևույթ է, որովհետև մենք պետք է լուծենք Հայաստանի գոյություն ունենալու կամ չունենալու խնդիրը: Սա է որ դրված է օրակարգի վրա, և մեր ժողովուրդն այս տրամաբանությամբ է, որ կիրակի պետք է ուղղվի դեպի քվեատուփեր, պատասխանելու հարցին՝ ուզո՞ւմ է ինքն ունենալ պետականություն, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում