Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաշինյանը Փարիզ է գնացել «յուրային» լրատվամիջոցների հետ. մարդ է տարել Հանրային հեռուստաընկերությունից, «Արմենպրես» լրատվական գործակալությունից և, ոչ ավելի, որ պակաս… «Ազատություն» ռադիոկայանից ու «Սիվիլնեթ»-ից։
Փաշինյանին Փարիզում բողոքի գործողություններով՝ «Դավաճան», «Հողատու», «Կապիտուլյանտ» պաստառներով են դիմավորել, ու որպեսզի այս ամենը չլուսաբանվի, թաքցվի հասարակությունից, գործուղվել են յուրային լրատվամիջոցներ։
Առաջին երկուսը՝ Հանրային հեռուստատեսությունն ու «Արմենպրեսը», հասկանալի է, պետությունից՝ հայաստանցիների հարկերի հաշվին սնվող լրատվամիջոցներ են, կապիտուլյանտ իշխանությունն այս երկուսի վրա ազդելու եւ պարտադրելու գործիքներ ունի, որոնք և հաջողությամբ օգտագործում է:
Նիկոլի գահավիժող ռեժիմը կարո՞ղ է, արդյոք, որևէ տրամաբանական բացատրություն տալ, թե ինչու են ՀՀ պետական բյուջեի հաշվին Փարիզ մեկնել «Ազատություն» ռադիոկայանի եւ «Սիվիլնեթի» թղթակիցները (ըստ վարչապետի որոշման՝ միայն օրապահիկն է եղել լրատվամիջոցների հաշվին, գործուղման մնացած ծախսերը (օդանավակայան, գիշերավարձ ևն) հոգացել են ՀՀ հարկատուները): Միգուցե նրա համա՞ր, որ «Ազատություն» ռադիոկայանը Փաշինյանի օրոք «լողում է, ինչպես ձուկը ջրում», միգուցե այն պատճառով, որ փաշինյանական հայրենավաճառ իշխանության քաղաքականությունը գրեթե բացահայտ հակառուսական է, ինչը և Փաշինյանի ու «Ազատության» լիարժեք «մերձեցման» հիմքերից մեկն է:
«Սիվիլնեթի» պարագայում հակառուսական քաղաքականության հետ մեկտեղ նշյալ «մերձեցմանը» նպաստում է մեկ այլ հանգամանք ևս. «Սիվիլիթաս» հիմնադրամը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի հայաստանյան կազմակերպություններից է: Հիշեցնենք՝ ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը, որի անդամներն են՝ Հայաստանում` «Սիվիլիթաս» հիմնադրամը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` «Անադոլու Քյուլթյուր»-ը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Հրանտ Դինք» հիմնադրամը:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախաձեռնության հակահայ և աղմկահարույց ծրագրերից ոմանց մասին մամուլը բարձրաձայնում է պարբերաբար:
Եթե հաշվի առնենք Փաշինյանի իշխանության՝ թուրք-ադրբեջանական տանդեմին ամեն ինչ զիջելու գնով բարեկամություն մուրալու մոլուցքը, ապա պարզորոշ է, թե ինչու է առաջին բորտում «Ազատության» կողքին տեղ գտել հենց «Սիվիլնեթը»:
Վահե Սարգսյան