Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության կառուցվածքն է փոխվելու. մենք 17 նախարար չենք ունենալու, ունենալու ենք շատ փոքր թվով նախարարներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, բայց նախարարությունների թիվը ոչ թե ավտոմատ է կրճատվելու, այլ բովանդակային փոփոխություն է լինելու, և նախարարների գործունեության բովանդակության մեջ են փոփոխություններ լինելու»,- ասաց նա:
Վարչապետի պաշտոնակատարը, գնահատելով իրենց կառավարության գործունեությունը, շեշտեց, որ այս փուլում` Հանրապետության հրապարակից մինչև արտահերթ ընտրություններ, ունեցել են հրապարակած ճանապարհային քարտեզ, որը լիարժեքորեն ի կատար է ածված: «Նման նախադեպ չի եղել. քաղաքական գործիչը 100 տոկսով կատարում է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, եթե այս տեսակետից ենք նայում` 100%-ով իրականացրել է իր առջև դրած խնդիրները»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` հեղափոխությունից հետո ունենք կայունություն մակրոտնտեսական միջավայրում, ներքին և արտաքին միջավայրում: «Երբ այդ կայունությունը կա, ոչ ոք չի նկատում դա, և չի ասվում, որ դա լուծված հարց է, իսկ երբ չլիներ, կասեին` այ, չկարողացան կատարել»,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի` սա, իհարկե, չի նշանակում, որ կառավարության, նախարարների, ինքն իր աշխատանքից գոհ է: «Ես երբեք իմ կյանքում գոհ չեմ եղել իմ աշխատանքից»,- ասաց նա:
Փաշինյանն անդրադարձավ նախարարների հասցեին հնչող քննադատություններին: «Ասում են` վայ, նախարարն ասաց` փետրվարի 31: Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է կամ կանխավարկած ունի՞, որ նա չգիտի, որ փետրվարի 31 չկա: Որևէ մեկը գիտի՞` նա ինչ կրթություն ունի, ինչ գործունեությամբ է զբաղվել: Կամ` ֆեյք են բացում, ասում` ԿԳ նախարարը տառասխալներ է անում, որևէ մեկը պատկերցնո՞ւմ է` ում մասին է խոսում»,- նշեց նա և հարցրեց` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ է արշավ սկսվել, ապապ պատասխանեց. «Որովհետև նա համարձակվել է ոտնձգություն անել նախորդ կառավարության սրբության սրբոցի՞ն: Բա ո՞նց` Միքայել Մինասյանի ընտանիքի հանդեպ մեկը կարող է այդպիսի ոտնձգություն անի՞: Պարզ չի՞, Արսեն Թորոսյանի դեմ ինչ է տեղի ունենում` բա ո՞նց, էդ ո՞նց: Այ հենց տենց: Ասել ենք` թալանված ամեն կոպեկի հետևից գնալու ենք: Դա իրավիճա՞կ է, ինչ տեղի է ունեցել այդ հիվանդանոցում, դա խայտառակություն է»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ, իհարկե, իր կառավարության անդամները չունեն կոռուպցիայի փորձ, ինչի համար ինքը գոհ է: «Այն պաշտոնյան, որը մեր կառավարությունից կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ թշնամին է, և ավելի խիստ կպատժվի, քան քյոհնա կոռուպցիոներները»,- նշեց նա:
Փաստորեն, Փաշինյանը սրբագրեց իր կառավարության անդամների թույլ տված բացերը:
Դիմելով նախկին իշխանություններին` նա ասաց. «Ձեր կառավարության նախարարներին 4-րդ դասարանի շարադրություն տանք, 70%-ը կկտրվեն քննություններից: Մենք մեր մեկ ճշմարտությամբ կջախջախենք ձեր ֆեյքերին և ֆեյք լրատվամիջոցներին»: