կարևոր
631 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-17 12:52
Հասարակություն

Կոմպոտը փակելիս գաջի ծեփը պոկվել ընկել է կոմպոտի մեջ, թող համենան էդ կոմպոտը խմելու․ վթարային շենքում ապրող վարդաշենցիները կառավարության մոտ են

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Պահանջում են, որ իրենց խնդիրը օր առաջ լուծվի․«Այլևս անհնար է այդ փլատակների մեջ ապրելը»,- ասում են նրանք։

Հիշեցնենք՝ այդ շենքերը ճանաչվել են 4-րդ կարգի վթարային։ Բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել քաղաքապետարանի և Կառավարության շենքերի մոտ՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։