կարևոր
3199 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-17 16:02
Քաղաքական

ԲԴԽ-ն յուրային դատավորներից ո՞ւմ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ». Գագիկ Համբարյան

ԲԴԽ-ն յուրային դատավորներից ո՞ւմ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ». Գագիկ Համբարյան

Այս փուլում Աննա՛, դուք «թույլ օղակն» եք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Դատավոր Աննա Դանիբեկյանին Նիկոլի իշխանությունը մինչև վերջին խազն օգտագործեց և դուրս շպրտեց...։

Նիկոլական էժանագին խաղի այս փուլում Նիկոլի ԲԴԽ-ի անդամներն Աննային ճանաչեցին «թույլ օղակ» և դուրս արեցին դատական համակարգից, չնայած, Աննան այս տարիներին բազում նիկոլամետ որոշումների հեղինակ է եղել...։

Նիկոլին Քոչարյանի գործով մաքրելու համար պետք էր քավության նոխազ, որի ամենահարմար թեկնածուն Աննան էր...։

Չզարմանաք, որ շուտով Նիկոլին Սերժի գործով մաքրելու համար «զոհաբերվի» նաև դատավոր Վահե Միսակյանը...։

Նիկոլը շատ լավ է հասկացել իր ընտրազանգվածի տգիտության մակարդակը, որն առաջնորդվում է.«ԹաԿավորը՝ ՆիԳոլըըըըը լավն է, իրա շրջապաԴն է վադԸ... ԽեղՋ ու հարիֆ ՆիԳոլը ի՞նՃ ԷնԷ...»... Հենց այդ փաստը հաշվի առնելով էլ բեմականացվեց «Աննա Դանիբեկյանն է մեղավոր Քոչարյանի ազատության համար» անասնական կոմեդիան... Չի բացառվում, որ Աննա Դանիբեկյանն էլ է մասնակցում այդ ամենում... Ինչո՞ւ՝ ո՞չ...։

Նիկոլամետ որոշումներ ընդունող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման հետ կապված պատմությունը դաս չեղավ ոչ մեկի համար...։

Աննա Դանիբեկյանի հետ կապված այս պատմությունը պետք է դաս լինի բոլոր դատավորների համար, ովքեր ծառայում են այս իշխանություններին...Նիկոլը իր "մորթին" փրկելու համար պատրաստ է զոհաբերել իրեն հլու հնազանդ բոլոր ծառայողներին...։

Ապացույցը՝ նաև դատավորներ Արուսյակն ու Աննան են...։

Հետաքրքիր է, թե ըստ ժանրի ԲԴԽ-ն յուրային դատավորներից ու՞մ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ»...»։