Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Դիմադրություն» շարժման ավտոերթի մասնակիցներին պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրին Արտաշատից եկող ճանապարհին ու անակնկալ որոշեցին ստուգել փաստաթղթերը՝ վթարային իրավիճակ ստեղծելով՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ավտոերթը գլխավորող՝ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը պարեկների այս գործողությունը որակեց սադրանք։
«Ոստիկաններն իրենց գործողություններով փաստացի սադրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին և որոշեցինք դուրս գալ ավտոմեքենաներից և փակել ճանապարհը։ Սա բացառապես ոստիկանական ոչ համաչափ գործողությունների հետևանք է»,-հայտարարեց նա։
Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ երթևեկելի մասում, որտեղ մեքենաները կանգնեցրել են և վթարային իրավիճակ ստեղծելով՝ փաստաթուղթ են ստուգում անհասկանալի է և անընդունելի։
«Այնքան էլ շատ են՝ Աստված տվել, չի խնայել այս ծառայության մեքենաները։ Երթի մասնակիցներից ավելի շատ ոստիկանական մեքենաներ կան և անընդհատ ամբողջ ընթացքում խանգարում են երթին, ստեղծում պարբերաբար վթարային իրավիճակին։ Տեսախցիկները ֆիքսել են՝ թող իրենց ղեկավարները հետևություն անեն՝ այս ծառայությունը պիտի ժողովրդի անվտանգությո՞ւնն ապահովի, թե՞ վտանգ ստեղծի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
Ճանապարհը որոշ ժամանակ փակ պահելուց հետո ավտորեթի մասնակիցները շարունակեցին ճանապարհը։
Մանրամասն՝ տեսանյութում․