Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելն անվանել է երկարատև և հետևողական քաղաքականություն, ինչպես նաև «սկզբունքային հարց» Անկարայի համար:
Նշվում է, որ համապատասխան հայտարարությունն արվել է նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առանձին շնորհակալություն է հայտնել զրուցակցին Ղրիմի պլատֆորմ նախաձեռնությանը վճռական աջակցության համար:
«Ուկրաինան երախտապարտ է Թուրքիային Ղրիմի հարցում սկզբունքներին հավատարիմ մնալու համար: Կիևը և Անկարան միավորված են իրենց ընկալման մեջ, որ Ղրիմը Ուկրաինա է, եղել է, կա և կլինի»,- շեշտել է նա:
Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց Ղրիմի «բռնակցումը» չճանաչելու «սկզբունքային որոշումը» և աջակցեց «Ղրիմի պլատֆորմ» ստեղծելու՝ Կիևի նախաձեռնությանը: Դրանից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս հայտնեց, որ Մոսկվան կկարողանա համոզել Անկարային՝ փոխել իր «լրիվ սխալ» դիրքորոշումը Ղրիմի հարցում:
Օրերս էլ Սերգեյ Լավրովը կոշտ արտահայտվեց Թուրքիայի դիրքորոշման մասին, հայտարարեց, որ իրենք Թուրքիային կհասկացնեն, որ Ղրիմի վերաբերյալ ցանկացած նմանատիպ հայտարարություն ոտնձգություն է ՌԴ–ի տարածքային ամբողջականության նկատմամբ։