Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ թեմաների, խոսել է նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Մարտի 1-ի գործով կալանավորման մասին:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք արժեր վերաակտիվացնել 10 տարվա վաղեմության քրեական գործը, վարչապետը պատասխանել է. «Կներեք, իհարկե, ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց այժմ, օրինակ, բազմաթիվ երկրներում և, եթե չեմ սխալվում, անգամ Ռուսաստանում քննվում են քրեական գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ»:
Փաշինյանի խոսքով` Մարտի 1-ի գործը քննվում է, քանի որ, ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն, դրա վաղեմության ժամկետը դեռ չի լրացել:
Հարցին` արդյո՞ք դա իր համար սկզբունքային գործ է, Փաշինյանը պատասխանել է. «Դա ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ զոհվում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել-գնալ: Երկիրը պետք է հասկանա, թե ի՞նչ է տեղի ունեցել»: