Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ղրիմի պատկանելության հարցը չի կարող լինել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման թեման, հետևաբար, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի գագաթնաժողովը նախապատրաստելու առումով «սայլը հիմա էլ դեռ նույն տեղում է»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:
«Փաստն այն է, որ մեզ համար Ղրիմի թեմա գոյություն չունի: Եվ, ինչպես մեզ ասում են Ուկրաինայի նախագահի գրասենյակում, Զելենսկին ցանկանում է քննարկել Ղրիմը: Դե, Ղրիմը՝ նայած որ տեսանկյունից: Վստահաբար, ոչ այն տեսանկյունից, որ դա Ռուսաստանի Դաշնության մարզ է»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այս տեսքով այն չի կարող լինել բանակցությունների օրակարգի հարց: «Հետևաբար, առայժմ այս առումով հնարավոր չէ որևէ տեղ առաջ շարժվել: Ինչպես ասում ե՝․ «սայլը հիմա էլ դեռ նույն տեղում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: