|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.
«Օգոստոսի 22-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 21,1 °C-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Երկրի դիտարկման եվրոպական Copernicus ծրագրի՝ 1979 թվականից սկսվող դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում։
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի մարտին՝ 21,09 °C։
Հատկանշական է, որ նոր առավելագույնը գրանցվել է հենց օգոստոսին։ Սովորաբար Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանն իր տարեկան առավելագույնին հասնում է մարտ–ապրիլ ամիսներին։
Գիտնականները տեղի ունեցողը կապում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ օվկիանոսի երկարաժամկետ տաքացման հետ։ Ներկայում լրացուցիչ ազդեցություն է ունենում նաև զարգացող ուժեղ Էլ Նինյոն։
Մասնագետները զգուշացնում են, որ որքան տաք է օվկիանոսը, այնքան մեծանում է ծովային ջերմային ալիքների, կորալային խութերի և այլ էկոհամակարգերի վնասման, ինչպես նաև ավելի ինտենսիվ փոթորիկների առաջացման վտանգը»։