Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ նախագահության ժամանակ պրակտիկան այն էր, որ նոր տարվա շեմին հանդիպում էի գործարարների հետ և ասում՝ ինչ է լինելու հաջորդ տարվա մեր քայլերը, և չի եղել մի դեպք, որ ասեն՝ նախորդ տարի խոսել եք, որ այս կամ այն քայլն անելու եք և չեք արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա խոսեց գործադիր իշխանության կանխատեսելիության մասին, որ գործարարները վստահ լինեն, որ ապագայում անակնկալի չեն գալու։
Հարկային վարչարարություն մասին ասաց՝ իր նախագահության ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ հարկերը ավելացել են, ամբողջ այդ ընթացքում միայն նվազման տենդենցն էր և, նվազման հետ զուգահեռ, հարկերն ավելի էին հավաքում և երբեք թերհավաք չեն ունեցել։
«1998 թ-ին ՀՆԱ-ն 30 տոկսոս էր, կենսաթոշակային հիմնադրամի վճարումները 37 տոկոս էր, միանգամից սարքեցինք 15, եկամտահարկը 2 000 դրամ էր , միանգամից 20 000 դարձրինք և այլն։ 500-1000 դրամով չէինք շարժվում, եթե հարց էինք լուծում, լուծում էինք այնպես, որ մարդիկ զգան»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա փաստեց, որ փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում օրենսդրությունը ձևավորվել է հենց իր կառավարման տարիներին։ Եվ հենց 2002 թ-ին ստեղծվել է փոքր և միջին բիզնեսի աջակցության կառույցը, որը մարզերում էլ ներկայություն ուներ և ապահովում էր հետադարձ կապը պետության հետ։
«Բազմաթիվ այսպիսի քայլեր արել ենք․ 1997 թ-ին ՀՆԱ-ի 17 տոկոսն էր ձևավորում ՓՄՁ-ն, որը հետագայում դարձավ 45 տոկոս։ Այդ տարիներին մեր երկրում բուրժուազիան ձևավորվեց»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով բիզնեսի պաշտպանվածության մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց՝ 1999 թ-ից այս կողմ չկա մի օրինակ, որ Ոստիկանությունը մտած լինի մեկի բիզնես, մեկին պառկեցրած լինի, «մասկի-շոու» արած լինի։
Մանրամասն՝ տեսանյութում․