|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սպիտակ տունը և Կրեմլը ծրագրում են հաջորդ ամիս Ժնևում հանդիպում կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ աղբյուրներից մեկի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ Ջեյք Սալիվանը և Նիկոլայ Պատրուշևը այս շաբաթ խորհրդակցություններ կանցկացնեն Ժնևում՝ գալիք գագաթնաժողովի ժամանակն ու անցկացման վայրը վերջնական համաձայնեցնելու համար:
Հաղորդվում է, որ հունիսի 15-16-ը քննարկվում է որպես բանակցությունների հնարավոր ժամկետ: