|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պաղեստինցիների իրավունքների շարունակական խախտումները, իսրայելական բնակավայրերի ընդլայնման հետ մեկտեղ, կարող են խաթարել երկու պետությունների հիման վրա լուծման հեռանկարը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նոյեմբերի 29-ի՝ Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում. հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։
«Ես կողմերին կոչ եմ անում խուսափել միակողմանի քայլերից, որոնք կխաթարեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Ես նաև կոչ եմ անում կողմերին՝ կառուցողականորեն ներգրավվել Գազայի շրջափակումը դադարեցնելու և բոլոր պաղեստինցիների կենսապայմանները բարելավելու համար»,- ասել է Գուտերեշը:
Նա ողջունել է Իսրայելի և Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հանդիպումները, սակայն ընդգծել է խաղաղ գոյակցության հայեցակարգին հետամուտ լինելու անհրաժեշտությունը։