կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 17:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանն այսպես հանգիստ բզկտեն․ Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը հասկանում է, որ հունիսի 20-ից հետո նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա ՀՀ տարածքն այսպես հանգիստ բզկտեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ  Արթուր Խաչատրյանը «ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրներ. հետպատերազմյան  իրավիճակ, անվտանգային հրամայականներ, ներքաղաքական  հիմնահարցեր, նախընտրական զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ։

Նա նշեց, որ իրենք զգուշացնում էին՝ մի պարտությունը բազմաթիվ նոր պարությունների դուռ է  բացում, ով զիջումների է գնում, այդ շարքը երկարում է։

Պատերազմի ավարտից հետո թուրքերը հայտնվեցին Շուռնուխում, հիմա արդեն Սև լճի տարածքում և Վերին Շորժայում, արձանագրեց Արթուր Խաչատրյանը։ Ըստ նրա, պատահական չէ, որ ադրբեջանցիները հիմա գրոհեցին Սև լճի, Վերին Շորժայի հատվածում:

«Դա պայմանավորված է նրանով, որ հասկանում են՝ հունիսի 20-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու, նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանը, տարածքն այսպես հանգիստ բզկտեն»,- ասաց նա:

Դաշնակցական գործչի համար ակնհայտ է, որ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանք, որքան էլ փորձեն դա հերքել:

«Ադրբեջանցիների նպատակն է լեգիտիմացնել Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև գծված վարչական սահմանը, չնայած 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով  Ադրբեջանն իրեն չի համարում Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, բայց կոնկրետ այս դեպքում ձգտում է վերադառնալ այդ սահմաններին»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Եթե Հայաստանը համաձայնվի դրան՝ կանգնելու է Տավուշի մարզում ադրբեջանական անկլավների խնդրի առաջ:

«Այս դեպքում կփակվի ճանապարհը դեպի Բերդ: Եթե ադրբեջանցիները վերադառնան Վերին և Ներքին Ոսկեպար, կփակվի ճանապարհը դեպի Նոյեմբերյան, եթե ադրբեջանցիները վերադառնան Տիգրանաշեն, կհայտնվեն Հայաստանի կենտրոնում: Եվ այդ ռիսկը կա»,-ասաց նա:

Կապիտուլյանտը, որպեսզի ապացուցի, որ խաղաղասեր է, ժողովրդին այսօր ազատել է պատերազմի ռիսկից, բայց եթե հանկարծ գնաց զիջման, մենք կկորցնենք Հայաստանը՝ նկատեց Արթուր Խաչատյանը:

Ավելին, եթե ամրագրվեն Սովետական սահմանները ու դիտվի տարածքային խնդիրների լուծման կոորդինատային համակարգ, կլեգիտիմացվի նաև Արցախի հանձնումը Ադրբեջանին, քանի որ Սովետական ժամանակաշրջանում Արցախը հանձնվել էր Ադրբեջանին։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ հիմա կանգնած ենք գոյութենական խնդրի առջև, եթե այսօր զիջենք, Հայաստանի ապագան կլինի շատ մշուշոտ:

Մանրամասն՝ տեսանյութում․