|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Մարդը, որը հայտարարում է, որ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբորեն օգտագործել է»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։
«Այնպես որ՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց նա։