կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 20:40
Հասարակություն

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը Շուշիի մասով․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը Շուշիի մասով․ Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը Շուշիի մասով

«Առանց Շուշիի հնարավոր չէր կանգնեցնել պատերազմը: Մինչև Շուշիի հարցը չլուծվեր, չէր կանգնելու պատերազմը: Պատերազմը Շուշիի համար ա եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»:

Նիկոլ Փաշինյան

14 ապրիլի, 2022թ.

* * *

«Շուշի քաղաքի հանձնելու հարցը մինչև ղարաբաղյան այս պատերազմը երբեք չի դրվել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբում հրաժարվեց ընդունել հոկտեմբերի 19-20-ին հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված դեռևս: Ընդհանուր առմամբ ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի։ Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»:

Վլադիմիր Պուտին

17 նոյեմբերի, 2020թ.

Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր