| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2021թ.-ի մայիսի 21-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցում՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ "GROW" աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ովքեր զբաղվում են երիտասարդական ոլորտի խնդիրներով:
Միջոցառումը ստեղծում է բացառիկ հարթակ երիտասարդ մասնագետների, նորավարտների և առաջատար կազմակերպությունների համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին: Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները:
Աշխատանքային էքսպոն, հնարավորություն կընձեռի ընկերություններին ներկայացնելու իրենց թափուր հաստիքները՝ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալով գտնելու համապատասխան աշխատանք: Համաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ https://www.facebook.com/yfcarm/ և https://www.facebook.com/uyuarmenia/ :
Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի հետ համատեղ։ «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ. Դեկտեմբեր ամսին: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպել է 100-ից ավել համաժողովներ, ֆորումներ և տարբեր ձևաչափերով մի շարք միջոցառումներ, որոնք միտված են եղել երիտասարդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, իրենց և հաջողության պատմություն ունեցող փորձագետների փորձի ու գիտելիքի փոխանակմանը: