Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Արտ-Էքսպո» ցուցահանդեսը յուրօրինակ տարեկան հաշվետվություն է հանրապետությունում կայացած մշակութային նշանակալի և հետաքրքիր միջոցառումների ու նախագծերի վերաբերյալ: 2012 թ. հայաստանյան «Արտ-Էքսպո» ցուցահանդեսն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի խորագրի ներքո:
2012 թ. ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկել է կազմակերպել վերոնշյալ նախագիծը ԱՊՀ շրջանակներում: Նույն թվականի ապրիլին Երևանում կայացած ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստում (որտեղ նախագահում էր Հայաստանը) հավանություն է տրվել ԱՊՀ ձևաչափով «Արտ-Էքսպո» ցուցահանդեսի անցկացմանը: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել նախագիծը Գյումրիում պիլոտային կարգով` ցուցահանդեսի բուն էությունը մյուս երկրներին ցուցադրելու համար, և նախագիծը ներառվել է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրում:
ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը կմեկնարկի եպտեմբերի 20-ին Գյումրիում: ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսի նպատակն է ԱՊՀ մասնակից երկրների միջև մշակութային երկխոսության միասնական հարթակի ձևավորումը, տարածաշրջանային մշակութային բազմազանության խրախուսումը, միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի ստեղծումը, հետագայում նաև համատեղ միջպետական նախագծերի իրականացումը:
Ցուցահանդեսի ընթացքում Գյումրու կենտրոնական հրապարակում առանձին տաղավարներով կներկայացվեն ««ԱրտԷքսպո-ԱՊՀ» (ԱՊՀ 9 երկիր), «Արտ-Էքսպո- Մարզեր» և ««ԱրտԷքսպո-ամենամյա միջոցառումներ» հարթակները, կկազմակերպվեն բրիֆինգներ, ինչպես նաև կգործի «Գրական սրճարանը»: «Տարածաշրջանային մշակութային խճանկար-տոնացույցի» միջոցով կներկայացվեն ԱՊՀ տարածաշրջանի նշանակալի միջոցառումները: Օրվա ընթացքում Գյումրիի Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում, Հովհ. Շիրազի տուն-թանգարանում և Ձիթողցյանների տանը կկազմակերպվեն նոր նախագծերի շնորհանդեսներ, տեղի կունենան հանդիպումներ:
Հրապարակին հարակից պուրակում կկազմակերպվի «Ավանդական արհեստների և արվեստների փառատոնը», «Խաղաղության պուրակում» կընթանա Քանդակի փառատոն-սիմպոզիումը: Երեկոյան Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված վաստակաշատ կոլեկտիվի 20-ամյակին:
Ցանկացողները Երևանից Գյումրի կարող են մեկնել սեպտեմբերի 20-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից: