|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
«Թուրքիայում COVID-19-ի հետ կապված նոր սահմանափակումների շրջանակում ալկոհոլի վաճառքի ժամանակավոր արգելքը բողոքարկվել է դատարանում:
Արգելքը սահմանադրության ակնհայտ խախտում է, եւ այն պետք է վերացվի, ասել է Անկարայի փաստաբանների միությունը, հայտնում է Diken-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երեքշաբթի արգելել էր ալկոհոլի վաճառքը երկրի ողջ տարածքում այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ 17-օրյա կարանտին հայտարարեց COVID-19-ով վարակման դեպքերի աճը զսպելու համար:
Սակայն, ինչպես հայտարարեց Անկարայի փաստաբանների ասոցիացիան, այդ քայլն անհամաչափ միջամտություն է անձնական ազատություններին: «Տանն ալկոհոլ օգտագործելու մարդկանց որոշումները իրավունքներ են, որոնք մտնում են անձնական կյանքի տիրույթ, պաշտպանված են սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքներով եւ ազատություններով եւ կարող են սահմանափակվել միայն օրենքով:
Նախարարության պրակտիկան հանրային իրավունքի հիմնական չափանիշներից մեկի խախտում է»,- ասված է հայտարարության մեջ:
Էրդողանն ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մոլի հակառակորդ է: 2002 թվականին իր կառավարության իշխանության գալուց հետո նա պարբերաբար բարձրացրել է արտադրանքի հարկերը: