կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 20:45
Իրավական

Արա Վարդանյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

Արա Վարդանյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան

«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Երվանդ Վարոսյանից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։

Ավելի վաղ Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ Արա Վարդանյանին ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար. «Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները»,-նշեց Երվանդ Վարոսյանը։

Վերջինս ընդգծում է, որ 1 տարի 3 ամիս խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման ընտրությունը պայմանավորում է Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեության հետ։