կարևոր
3541 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-27 10:28
Քաղաքական

Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»

Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այս տարվա սկզբին հայտարարվեց «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին: Սա Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ մի քանի երկրների համատեղ ծրագիրն է, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ունի նպաստել «Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»:

Հունվարին տեղեկացվեց, որ նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարվա համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Սակայն մոտ տասն օր առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպան (կամ, ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարն է ասում, «սիրելի դեսպան») Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ տարվա սկզբի համեմատ բյուջեն կրկնապատկվել է և կազմում է 116 մլն եվրո: Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ ոչ հայաստանյան, արդեն իսկ կարծիք են հայտնում, որ այս ծրագիրն իրականում ավելի խորքային ենթաշերտեր ունի, և Արևմուտքն ամենևին շահագրգռված չէ ո՛չ Սյունիքի մարզի, ո՛չ էլ, ընդհանրապես, Հայաստանի զարգացմամբ։

Այստեղ առաջնայինը իրենց համար սեփական աշխարհաքաղաքական շահերն իրականացնելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Ի դեպ, ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկացնում են, թե «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» ծրագիրը, ի թիվս այլ խնդիրների, նպատակ ունի ժամանակի ընթացքում համապատասխան ենթակառուցվածքներ նախապատրաստել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում