ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օսմանյան կայսրության հայասպան Սուլթան Աբդուլ Համիդ 2-ի հրամանով արգելվել էր ջրի քիմիական բանաձևի գրավոր նկարագրությունը՝ H²O: Համիդ 2-րդը կարծում էր, թե մարդիկ ջրի բանաձևով ակնարկում են, որ Համիդ 2-րդը զրո է:
Օրերս ՀՀ-ում արգելվել է «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը, այն պատճառաբանությամբ, թե իբրև ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ հասցեին։ Հիշեցնեմ, որ սույն ներկայացումը բեմում խաղարկվում է 1981 թվականից, երբ Նիկոլ Փաշինյանը 6 տարեկան էր, իսկ Աննա Հակոբյանը՝ 3։
Կարծում եմ, ՀՀ որոշ իշխանավորներ, ազատ խոսքի նկատմամբ որդեգրել են սուլթան Համիդ 2-ի քաղաքականությունը և իրենք իսկ լավ իմանալով իրենց՝ «լավագույնս» տալիս են իրենց ինքնագնահատականը, տառապելով սեփական վախերից ու թերարժեքության բարդույթներից։