|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով` Ջոն Քերիի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի ստանձնումը որևէ էական ազդեցություն չի թողնի հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:
Ըստ նրա` թեև Քերին միշտ էլ հանդես է եկել իր հայամետ դիրքորոշմամբ, սակայն ինչպես ԼՂՀ հարցի կարգավորման, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր նախորդների դիրքորոշումն է որդեգրել:
Քաղաքագետի կանխատսումներով` Քերիի պաշտոնավարման շրջանում՝ ամռանը կամ աշնանը, հնարավոր է` Մինսկի խմբի անդամ պետությունները Հայաստանին վերաբերող նոր դիրքորոշում ընտրեն, և ի վերջո, նոր փաստաթուղթ դրվի բանակցային սեղանին:
Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման խնդրին` Քեռյանը նշեց, որ մենք պետք է ձերբազատվենք այն միամիտ և պարզունակ մտքից, որ որևիցե պետություն կարող է Ցեղասպանության ճանաչման հարցում ինչ-որ որոշում ընդունել` առանց հաշվի առնելու սեփական շահերը: