Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Թուրքիայի Կենտրոնական բանկը օրինական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների կիրառման համար՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով: Համապատասխան կարգավորման կանոնները հրապարակված են Resmî Gazete պետական պաշտոնական թերթում:
Արգելքն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա ապրիլի 30-ից: Դա վերաբերում է քաղաքացիների և կազմակերպությունների միջև կրիպտոարժույթներով ցանկացած գործողության իրականացմանը: Թուրքիայում կրիպտոարժույթները պաշտոնապես դադարում են լինել վճարման մատչելի միջոց՝ միջնորդների միջոցով կամ ուղղակիորեն ապրանքների գնման ու ծառայությունների վճարման համար:
Ընթացիկ փուլում Կենտրոնական բանկը չի սպասարկի, չի երաշխավորի, չի կարգավորի կրիպտոարժույթներով գործարքները: Կենտրոնական բանկը նշել է, որ նման գործարքները լուրջ ռիսկեր են պարունակում պայմանագրային կողմերի համար, այդ թվում`պաշտոնական կարգավորիչների կողմից որևէ արդյունավետ վերահսկողության բացակայության պատճառով: