Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես կիսում եմ այն կարծիքը, որ 120 հազար մեր հայրենակիցներին պատանդի կարգավիճակում պահելու թիվ մեկ մեղավորը նիկոլն ու քպ-ն են՝ հայ ազգային շահի թշնամի քաղաքական խմբակը։ Նրա՛նք են մեզ հասցրել էս օրին, ու էնքան լկտի են, որ առանց ամաչելու՝ վայելում են հանրային բարիքներն ու սերմանում այս պայմաններում խիստ հակաբարոյական բնույթ կրող «տոնական մթնոլորտ»։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Ինչ վերաբերում է միջազգային ու օտար դերակատարներին ուղղված բողոքի գործողություններին, ապա դրանք ունեին շոշափելի կարևորություն ու արդյունավետություն՝ հատկապես ճգնաժամի առաջին օրերին։ Կարծում եմ, դրանց արդյունավետությունը օր-օրի նվազում է»,- գրել է Մելիքյանը։