Փոխարժեքներ
08 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.58 |
EUR | ⚊ | € 428.4 |
RUB | ⚊ | ₽ 4.447 |
GBP | ⚊ | £ 509.72 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հայաստանում ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200 129-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 3675 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 940 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 32 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4615-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 816 է, ընդհանուր առողջացածներինը՝ 179 043, փաստացի բուժվողներինը՝ 16 471 (մեկ օրում ավելացել է 383-ով): Մեկ օրում արվել է 4943 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 889 872 թեստ: