Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիայի Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դիբեյբեն ապրիլի 6-ին Տրիպոլի այցելած՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի հետ կնքված՝ մայրցամաքային շելֆի մասին համաձայնագիրը կերկարաձգվի: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
Դիբեյբեն նշել է, որ Անկարայի և Տրիպոլիի միջև այնպիսի համաձայնագրերի ժամկետները, ինչպիսիք են Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը և Ծովային իրավասությունների սահմանափակման մասին հուշագիրը, ավարտվում են:
Նրա խոսքով՝ Հունաստանը և Լիբիան կձգտեն զարգացնել հարաբերությունները:
«Մենք ուզում ենք ամեն ինչ նորից սկսել՝ վստահության, փոխադարձ երկխոսության և միջազգային իրավունքի հարգանքի հիման վրա: Մենք մտադիր ենք միջոց գտնել անցյալի սխալները ջնջելու համար»,- շեշտել է Դիբեյբեն:
Ըստ նրա՝ կերկարաձգվի 2019 թ. նոյեմբերի 27-ին Լիբիայի վարչապետ Ֆայիզ Սարաջի և Թուրքիայի միջև ստորագրված «Անվտանգության և ռազմական համագործակցության հուշագիրը», ինչպես նաև «Ծովային իրավասությունների սահմանափակման մասին փոխըմբռնման հուշագիրը»:
«Ինչ վերաբերում է բացառիկ տնտեսական գոտի սահմանելու մասին Թուրքիայի հետ ստորագրված համաձայնագրերին, մենք կարևորում ենք բոլոր տեսակի համաձայնագրերը, որոնք նպաստում են լուծումների մշակմանը և Լիբիայի, Թուրքիայի ու Հունաստանի իրավունքների պաշտպանությանը: Եթե մի երկիր շահագրգռված է խթանել իր շահերը, Լիբիան նույնպես պետք է ձգտի դրան: Ստորագրված համաձայնագրերը մեզ միայն օգնում են դրանում»,- ասել է Դիբեյբեն: