Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարության հերթական նիստում հայտարարվեց 2021 թ. առաջին եռամսյակում բյուջեի եկամուտների ավելացման մասին: Թե՛ նշվածի, թե՛ այս շրջանում որպես առաջընթաց ներկայացվող շատ այլ ցուցանիշների դեպքում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել երկու գործոն. առաջինը գնաճն է, երկրորդը՝ 2020 թ. մարտից համավարակի հետևանքով կրճատված տնտեսությունը:
«Հարկերի ավելացումը, ըստ էության, կապվեց առևտրաշրջանառության աճի հետ, բայց այստեղ ակնհայտ մանիպուլ յացիա կա: Եթե անգամ այդ թվերն իրական են, ինչին ես խիստ կասկածում եմ, այնուամենայնիվ, երկու հանգամանքի վրա ուշադրություն չդարձվեց, որոնք իրականում կարևոր են վիճակը ոչ թե անձնական, նեղ քաղաքական շահերից, այլ առարկայական ու օբյեկտիվ գնահատելու առումով: Հարկերի ավելացման տեսանկյունից կարևոր է գնաճի հանգամանքը: Առնվազն պաշտոնական վիճակագրությամբ միայն հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5 տոկոս գնաճ ենք ունեցել: Խոսքն առնվազն մինչև 6 տոկոս գնաճի մասին է:
Այսինքն, հունվարմարտ ամիսներին շրջանառության ծավալների հրապարակված 8 տոկոս աճի 6 տոկոսը գնաճի հաշվին է: Երկրորդ՝ նույն կառավարության տոտալ ձախողումների հետևանքով 2020 թ. մարտին ունեինք տնտեսության լոքդաուն, ու մարտին էական տնտեսական ակտիվությունը կրճատվեց: Էլ չասեմ ծառայությունների ու առևտրի ոլորտների մասին, որոնց դեպքում ևս նվազում արձանագրվեց: Այս տարվա մարտին տնտեսական էական ոչ մի սահմանափակում չկա, և այս տարվա մարտը նախորդի հետ համեմատելն առնվազն օբյեկտիվ չէ: Իրենք, փաստորեն, միայն մարտ ամսվա շրջանառության աճը տարածում են այս տարվա երեք ամիսների վրա: Իսկ այն, որ մարտին շրջանառությունն աճել է, ինքնին այդպես պետք է լիներ, որովհետև 2020 թ. մարտին ամբողջ տնտեսության լոքդաուն ենք ունեցել նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման պատճառով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ կառավարության ներկայացուցիչները առաջ գոնե գտնում էին պրիմիտիվ ցուցանիշներ՝ «100 փաստերի» մեջ ներառելու համար. «Դրանք, իհարկե, «դպրոցներում գրիչների թիվն ավելացել է» տրամաբանության մեջ էին:Բայց իրավիճակն օր օրի վատացավ, ու հիմա երկար ժամանակ է՝ անգամ նման պրիմիտիվ 100 փաստ չեն կարողանում գտնել ու հրապարակել: Ասելիք չունեն, իրական օրակարգն իրենց չի հետաքրքրում: Չեն էլ կարող այդ օրակարգերը ձևակերպել, առավել ևս՝ լուծել: Եվ պարզ է, որ հիմա իրական օրակարգերից շեղելու խնդիր են դրել, որ դրա արդյունքում ստիպված լինենք մեկնաբանել այն, ինչը գյություն չունի կամ հազարերորդական կարևորություն ունի»: Մեր զրուցակիցը մեկ այլ հանգամանքի մասին նշեց՝ այն համարելով մտահոգիչ: «Հարկային մուտքերը ձախողումների պատճառով կրճատվում են, ինչի հետևանքով, բնականաբար, նաև հարկերն են կրճատվում: Դրա համար իրենք արդեն տնտեսությունն ապախթանելու անթույլատրելի մեթոդներ են կիրառում: Մասնավորապես, հարկային վարչարարություն՝ տուգանքների ու ամենատարբեր ձևերով: Իրականում արդեն աստիճանաբար նաև հարկային տեռորի տարրեր ունենք մեր երկրում, ինչը լավ օրից չէ: Կացինն առած՝ ընկել են հատկապես ՓՄՁ-ների «ջանին», որպեսզի հարկեր գեներացնեն, և Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ կարողանա ինչ-որ թվեր հայտարարել՝ փորձելով շեղել հանրությանն իրական խնդիրներից ու օրակարգերից»:
Տնտեսագետը նշեց, որ այս իշխանությունները հանգամանքների բերումով հայտնվել են տարբեր պատասխանատու տեղերում, և, մեղմ ասած, հյուրի կարգավիճակ ունեն: «Հետևաբար, այն, ինչ անում են տնտեսության հետ, այն, ինչ անում են նաև սոցիալական ոլորտում, չի կարող որևէ կերպ արդարացված լինել նույնիսկ կարճ միջնաժամկետում: Ակնհայտ է, որ իրենց հոգու խորքում գիտեն, որ իրենք չեն լինելու իշխանության, և, հետևաբար, անում են գործողություններ, որոնք տեղավորվում են իշխանությունը մեկ օր ավելի ձգելու տրամաբանության մեջ: Դրա համար արդեն անգամ աշխարհին և ընդհանրապես պրակտիկային անհայտ պոպուլիստական դոզաներ են կիրառում, պոպուլիստական վարքագիծն են խորացնում: Մասնավորապես՝ կառավարության նիստերի ժամանակ մի չնչին փոփոխությունն իրար պաս տալով՝ այնպես են ներկայացնում, երբ թվում է, թե դարակազմիկ փոփոխություններ են արել, նոր լուծումներ են բերել, որոնք արժանի են Նոբել յան մրցանակի:
Եթե սոցիալտնտեսական վիճակն այդքան վատ չլիներ, այս ամենին կարելի էր անգամ որպես կատակի կամ անեկդոտի վերաբերվել: Բայց այս ամենը մեզ է վերաբերում: Խոսում են աշխատավարձերի բարձրացման, կիսատպռատ լուծումներով ինչ-որ տարբեր սոցիալական ծրագրեր են ներկայացնում, հայտարարում են, թե այս կամ այն սոցիալական խմբին են աջակցելու: Սրանք պրիմիտիվ և շատ պարզ պոպուլիստական մոտեցումներ են: Բարդ և անգամ անիմաստ է նույնիսկ մասնագիտական մոտեցումներով գնահատել այն նախագծերը, որոնք բերում է կառավարությունը: Դրանք նեղ անձնական, իրենց քաղաքական շահից դրդված թատերական բեմականացումներ են, որոնց ընդհանուր անունը կառավարության նիստ է կամ քննարկում՝ Ազգային ժողովում»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:
Աննա Բադալյան
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում