Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Սոցցանցերում հայտնվել է Youtube սոցիալական կայքի վերլուծական գրաֆիկը, որում երևում է, թե ՀՀ ազգաբնակչությունն ինչ է նախընտրում դիտել Youtube-ով։
Այսպես՝ յութուբյան 81 ալիքից բաղկացած ցուցակում, բացի ԶԼՄ–ների և հասարակական–քաղաքական կազմակերպությունների ալիքներից, կան նաև առանձին հասարակական–քաղաքական անձանց ալիքներ։
Յուրաքանչյուր ալիք գունավորված է համապատասխան գույնով. մուգ կարմիրով նշված են արտասահմանից ֆինանսավորվող ալիքները, կապույտով՝ կառավարական, կարմիրով՝ Հայրենիքի փրկության շարժմանը մասնակից ընդդիմության, վարդագույնով՝ ընդդիմության, կանաչով՝ չեզոք, դեղինով՝ կասկածելի ծագում ունեցող, նարնջագույնով՝ փոփոխական ալիքները։
Youtube-ի հայկական հատվածում ամենից շատ դիտվում է արևմուտքից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը։
Առաջին տասնյակում՝ համապատասխանաբար 2, 5, 8, 9, 10 հորիզոնականներում, դեղին գույնով նշված են անհայտ ծագում ունեցող կայքերը, որոնք, չնայած իրենց ծիծաղելի վերնագրերին, Youtube-ում ունեն մեծ լսարան։
3-րդ տեղում է պետական ֆինանսավորմամբ «Լուրեր»–ը՝ Հանրային հեռուստաընկերության յութուբյան ալիքը։
4 և 6-րդ տեղերն են զբաղեցնում հանրության մեջ «սորոսական» անվանումը ստացած ալիքները, իսկ 7-րդ հորիզոնականում ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանի ալիքն է։