Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանը նախատեսում է դիմել Եվրամիությանը մինչև 2024 թվականը լիիրավ անդամակցության համար, իսկ Ասոցացման համաձայնագիրը կատարել 60-65%-ով. նշվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ Համաձայնագրի ստորագրումից յոթ տարի անց երկիրը զգալի առաջընթաց է գրանցել ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացում` շոշափելի արդյունքներով և օրենսդրական ու ինստիտուցիոնալ մակարդակներում ԵՄ ստանդարտներին մոտեցմամբ:
«Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է ազատ առևտուր, նոր խթան հաղորդեց Վրաստանի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ներառյալ՝ Վրաստանից ազգային ապրանքների արտահանման աճին (15%), Եվրամիությունը դարձավ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը (24%)»,- ասվում է հայտարարության մեջ:
Համաձայնագիրը նաև նպաստել է Վրաստանում ներդրումների մթնոլորտի բարելավմանը՝ ներդրումների և արտադրության միջոցով: Արտադրողներն այժմ կարող են առանց մաքսային սակագների իրենց արտադրանքն արտահանել ԵՄ շուկա: ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցությունը նույնպես հասել է զարգացման նոր մակարդակի. 2016-ին Վրաստանը միացավ Եվրոպական էներգետիկ միությանը:
ԵՄ-ի օգնությունը Վրաստանին զգալիորեն ավելացել է. վերջին յոթ տարիների ընթացքում գումարը գերազանցել է 1 միլիարդ եվրոն: Ըստ համաձայնագրի՝ ԵՄ ֆինանսական օժանդակության ծավալն աստիճանաբար աճում է, որը տարեկան կազմում է 120-130 միլիոն եվրո միայն երկկողմ ձևաչափով, և Վրաստանը լրացուցիչ մասնակցում է տարածաշրջանային աջակցության տարբեր ծրագրերին բազմակողմ ձևաչափով: