Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավել` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Դատարանը բավարարել է Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը եւ հայտարարվել է հետախուզում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ.-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ովքեր տեղեկություններ ունեն լուսանկարում պատկերված անձի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել Շիրակի մարզային քննչական վարչություն կամ մոտակա քննչական բաժին: