կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-07 14:50
Հասարակություն

Վաղարշապատում կատարված սպանության համար հայտարարվել է հետախուզում

Վաղարշապատում կատարված սպանության համար հայտարարվել է հետախուզում

Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը:
Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Վաղարշապատի բաժնի և Քննչական կոմիտեի ծառայողների համատեղ օպերատիվ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը. ձեռնարկվում են համալիր միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։

Գրիգոր Ավետիսյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։