Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևին և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյին համատեղ հայտարարություն են հրապարակել, որով կոչ են անում Ադրբեջանին` առանց հապաղելու ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին:
«Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների հանդեպ խոշտանգումների դեպքերը, որոնք փաստված են, մասնավորապես, վերջերս Human Rights Watch-ի զեկույցի մեջ: Մենք հորդորում ենք Ադրբեջանի իշխանություններին հետաքննել այդ բոլոր փաստերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Մենք ցավում ենք նաև այն փաստի առթիվ, որ Ադրբեջանի կառավարությունը չի պահպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված ժամկետները, որոնք Ադրբեջանին պարտավորեցնում էին տեղեկություններ հաղորդել կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի, ինչպես նաև՝ նրանց վերադարձնելուն ուղղված քայլերի մասին:
Եվս մեկ անգամ մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած հայ կալանավորվածներին, 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի դրույթներին համապատասխան»-նշված է հայտարարության մեջ: