Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արամ Խաչատրյան համերգասրահում մարտի 21-ին տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած, իր ձևաչափով եզակի «Որակի նշան 2020՝ նվիրյալ բժիշկ և տարվա երիտասարդ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների կարժանան այն բժիշկները, որոնք դժվար և մարտահրավերներով լի 2020-ի ընթացքում աչքի են ընկել իրենց աշխատանքով, իրենց գործի նվիրյալն են եղել արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝ դառնալով սպիտակ բանակի մասնիկը, բարեխիղճ և անձնվեր աշխատանք են ցուցաբերել Covid 19-ով վարակվածների բուժման գործում, ինչպես նաև՝ այն երիտասարդ բժիշկները, որոնք արդեն իսկ իրենց ավանդն ունեն առողջապահության զարգացման գործում:
Մրցանակակիրները որոշվել են Հայկական բժշկական ասոցիացիայի տվյալների, հետազոտությունների և հասարակության շրջանում անցկացված հարցումների հիման վրա: Մեծարման երեկոյի և մրցանակաբաշխության ժամանակ ներկա կլինեն երևանյան և մարզային, ինչպես նաև` Արցախի տարբեր բուժհաստատությունների առաջատար մասնագետները: