Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիդնեյում հայ համայնքի ներկայացուցիչները փակել են Հարբոր Բրիջ կամուրջը՝ ի նշան Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ Ավստրալիայի լռության: Ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի դրոշն ու մեքենաների ազդանշաններ հրչեցրել՝ ի նշան բողոքի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հիթիռա-ականանետային միջոցներ եւ ավիացիա՝ հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերը եւ Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը։
13 օր տեւած դաժան մարտերից եւ Մոսկվայում երկար ժամեր տեւած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններից հետո ձեռք էր բերվել հումանիտար հրադադարի պայմանավորվածություն, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ին, ժամը՝ 12:00-ին: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, անցել էր հարձակման եւ շարունակել ռազմական գործողությունները:
Հոկտեմբերի 17-ին հայտարարվել է նոր հումանիտար հրադադարի մասին հոկտեմբերի 18-ից, ժամը 00:00-ից: Սակայն ադրբեջանական Զինուժը դարձյալ խախտել էէ պայմանավորվածությունը՝ հարձակվելով հարավային ողղությամբ: