Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիան ունի բոլոր անհրաժեշտ քաղաքական և տնտեսական լծակները դեպի Լուսին սեփական առաքելությունը նախապատրաստելու և իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալության («Ռոսկոսմոս») գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը՝ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանելով Թուրքիայի ազգային տիեզերական ծրագիրը և օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերություններում Մոսկվայի ու Անկարայի համագործակցության հնարավորությունները:
Ռոգոզինի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկկողմ երկխոսությունը խաղաղ տիեզերքի ոլորտում ունի երկար պատմություն: Ռոգոզինը մեկնաբանել է նաև թուրքական կողմի այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է ցանկանալ օգտագործել «Սոյուզ» հրթիռներ՝ քաղաքացիներին միջազգային տիեզերակայան ուղարկելու համար:
«Ռուսաստանցի մասնագետները պատրաստ են գործնական քննարկում սկսել Թուրքիայի տիեզերագնացների պատրաստման և ղեկավարվող տիեզերական նախագծի նախապատրաստման մանրամասների վերաբերյալ՝ ի շահ Թուրքիայի։ Սպասում ենք համապատասխան առաջարկի մեր թուրք գործընկերների կողմից»,- հավելել է Ռուսաստանի պետական կորպորացիայի ղեկավարը:
Ռոգոզինը հայտարարել է նաև Անկարայի և Մոսկվայի միջև նոր համագործակցության հնարավորության մասին`Թուրքիայում Տիեզերական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն ստեղծելու նախագծի շրջանակներում: