կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 12:25
Տարածաշրջան

Իսրայելն այլևս չունի թուրքական արձագանքից վախենալու որևէ պատճառ. The Jerusalem Post-ի անդրադարձը

Իսրայելն այլևս չունի թուրքական արձագանքից վախենալու որևէ պատճառ. The Jerusalem Post-ի անդրադարձը

Իսրայելական ամենահեղինակավար օրաթերթերից The Jerusalem Post-ը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ Իսրայելն այլևս չունի ոչ մի պատճառ վախենալու թուրքական արձագանքից:

«Մոտ 105 տարի տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Օսմանյան կայսրության հայկական համայնքի ներկայացուցիչները համակարգված ոչնչացվում էին կառավարության հեղինակավոր ներկայացուցիչների հրամաններով: Ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց կամ ուղարկվեց սիրիական անապատները՝ մահանալու:

... Կայսրությունում գերմանացի ռազմական կցորդը դա ներկայացնում էր որպես «տոտալ ոչնչացում» և այլ զեկույցներում տվել է այդ սարսափների միջով անցածների գրաֆիկական պատկերները: Կանայք վաճառվում էին և բռնաբարվում, երեխաները մատնվում սովի: Հայերի կոտորածները  նախաբան էին Հոլոքոստի և «Իսլամական պետության» իրագործած հանցանքների համար, բացումն էին նմանատիպ զանգվածային սպանությունների:

Որպես պետություն, որն արթնացել է ցեղասպանությունից, Իսրայելը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, որը դարձել է կառավարության կողմից կոտորածների և համակարգված սպանությունների սուբյեկտ: Ինչպես հայերը, հրեաները ստիպված էին ապրել որպես փոքրամասնություն այնպիսի ռեժիմների ներքո, ինչպիսին գերմանականը կամ լեհականն էին՝ վայելելով պաշտպանվածություն այնքան ժամանակ, քանի դեռ դուրս չէին պետության շահերի շրջանակից:

Հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն մեծամասնությամբ անցավ՝ 405 ձայնով, և հաստատեց, որ ԱՄՆ-ը կհիշատակի 20-րդ դարի մեծագույն չարագործությունը: ԱՄՆ-ն այս քայլն արել էր Թուրքիայի հետ հարաբերություններում վերջին լարվածությունների պատճառով:

Դժբախտաբար, Իսրայելը նույն կերպ չի վարվել՝ մեծ մասամբ քաղաքական դրդապատճառներով: Հայոց ցեղասպանության ճանաչումը երկար տարիների քննարկում է, որը կարող էր կտրել Թուրքիայի հետ կապը:

... Այժմ մենք ունենք հրաշալի հնարավորություն ուղղելու սխալները: Իսրայել-Թուրքիա հարաբերությունները երբևիցե եղած ամենացածր մակարդակում են: Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հրահրել Իսրայելին՝ հակասեմական ամենաակնառու ձևով: Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրների, և այդպիսով՝ այդ երկրները կարող են հետ կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչումից, որը Թուրքիայի պատվի հարցն է: Իսրայելն այլևս չունի Թուրքիայից վախենալու որևէ պատճառ: Չեղած ռազմական հակամարտություն, կարո՞ղ է այն իրականում ավելի վատանալ:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչող բանաձևը պատմական ճշմարտության և արդարության քվե է,- նշել է Կապույտների և սպիտակների համանախագահ Յաիր Լապիդն իր թվիթերյան էջում:- Թուրքիային չի կարելի թույլ տալ ահաբեկել աշխարհին Ցեղասպանության ժխտմամբ: Ես շարունակելու եմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»:

«Լիկուդ» կուսակցության պատգամավոր Գիդեոն Սաարը նմանատիպ թվիթ է արել. «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բարոյական և սկզբունքային դիրքորոշումը 100 տարի առաջ Հայոց ցեղասպանության զանգվածային սպանությունները ճանաչելու վերաբերյալ: Իսրայելը պետք է հստակեցնի այս սարսափելի վայրագության նկատմամբ իր դիրքորոշումը»:

Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որ Իսրայելը ճիշտ վարվի»,- գրում է իսրայելական թերթը: