Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելը չի հրաժարվել իրանական միջուկային ծրագրերը ռազմական ճանապարհով չեզոքացնելու գաղափարից։ Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ իսրայելական և ամերիկյան հատուկ ծառայություններից սեփական աղբյուրների հղումով։ Դեռ ավելին՝ ճգնաժամի լուծման հենց այս մեթոդն է դառնում ավելի ակտուալ, չնայած, որ այն բերում է երկրում ներազգային անհամաձայնությունների։
Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման մակարդակի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի վտանգավոր զարգացումների՝ ավելի կոնկրետ Երուսաղեմի կողմից Թեհրանի դեմ ռազմական գործողությունների։ Մասնագետները կարծում են, որ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը կարող է տևել 3-12 ամիս։
Այնուամենայնիվ Հյուսիսային Կորեայի օրինակը կարող է ցույց տալ, որ միջուկային զենքի ստեղծման շեմը կարող է հաղթահարվել շատ արագ՝ ի հեճուկս տարբեր կողմերի գնահատականների։
Լրատվամիջոցը կարծում է, որ նույնիսկ ռազմական լուծումը ունի շատ բացասական կողմեր, քանզի նույնիսկ իրանական միջուկային օբյեկտների վրա անթերի հարվածների դեպքում, այն կվերի Իրանի և նրա դաշնակից ուժերի հետ լայնածավալ պատերազմի։
Իսրայելի ղեկավարության այն անձինք, ովքեր կողմ են Իրանի դեմ վճռական քայլերի, կարծում են, որ Իրանի կողմից միջուկային զենք ստանալու պատճառով առաջացած ռիսկերն ավելի շոշափելի կլինեն, քան այդ երկրի հետ հնարավոր պատերազմից։