Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրթություն չունեցող, գիտելիքներից ու կառավարման տեսությունից և պրակտիկայից զուրկ տգետները չպետք է պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Գերիների ու կրթության հարցերով։
Մամուլից տեղեկանում ենք, որ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Աննա Լինդեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նփ-ի հետ բոլոր հարցերը լուծում է։ Նա նաև նշել է, որ գերիների հարց չկա. նոյեմբերի 10-ից հետո գերևարել են 60-ից ավել հայ զինծառայող։ Ադրբեջանական կողմը վերջիններս դիտարկում է ոչ թե որպես ռազմագերի, այլ տեռորիստ։ Իհարկե, ադրբեջանցիք ընդհանրապես և Ալիևը մասնավորապես ստում են։ Բայց խնդիր կա. այդ 60-ից ավելի զինծառայողները ո՞նց գերի ընկան։ Ու այստեղ կրկին պիտի մտաբերենք կառավարման որևէ հմտությունից զուրկ նփ-ին։ Նոյեմբերի 9-ի ստորագրությունից հետո տեղում որոշում են սահմանագիծը։ Հայկական կողմից խնդրին մասնակցում է նփ-ական մի տխմար. ինչպես իր շեֆը անգրագետ, քարտեզագրությունից պրիմիտիվ պատկերացումներ ունեցող։ Նա հստակ չի պատկերացնում, թե ո՞րտեղ են Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Արդյունքում դրանք անցնում են Ադրբեջանին քիչ է, այդ գյուղերը պաշտպանող գյումրեցի զինվորները գերևարվում են։ Սա նաև փաստում է, որ կրթություն չունեցող, գիտելիքներից ու կառավարման տեսությունից և պրակտիկայից զուրկ տգետները չպետք է պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն։ Նփ-ն բացառություն չէ։ Ի վիճակի լիներ կարգին հրահանգներ կտար։ Վերցնենք, օրինակ, ընդդիմության «կարկառուն» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին։ Պարզվում է սա էլ բարձրագույն կրթություն չունի։ Ավարտել է ինչ-որ կոմերցիայի և իրավունքի ինստիտուտ, որը կայք չունի, ոչինչ չունի (բացի 3հարկանի մի շենքի լուսանկարից), ապա ավարտել է մարդու իրավունքների Վարշավայի բարձրագույն դասընթացը և Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ ԱԺ կայքում Նշվում է միայն ավարտի տարին։ Ի՞նչքան է սովորել պարզ չէ. մեկ շաբաթ, մեկ ամիս, երկու ամիս։ Լսեք, տեղեկատվության այս ծավալից չի բխում, որ մարդը բարձրագույն կրթություն ունի։ Գուցե ս՞ա է պատճառը, որ սույն «խիստ ընդդիմադիր» պարոնը ԱԺ-ում նիկոլ-2 է խաղում. ոչ մի կրեատիվ գործողություն, կրուտիտ, մուտիտ և նման բաներ։ Վերցնենք նաև ՀՀ նախագահ աս-ին։ Որ լրագրողը սրա հետ ինտերվյու է անում, սա պահանջում է, որ իրեն դիմեն «դոկտոր սարգսյան» դիմելաձևով։ Բայց ի՞նչի դոկտոր ես։ Ֆիզիկամաթեմատիկական գ.թ. - հասկացանք։ Ասել կուզի փիլիսոփայության դոկտոր ես։ Հ՞ետո։ Գիտությունների դոկտոր չես, չ՞է։ Ի՞նչի ես հասարակությանը մոլորեցնում։ Ու մի բան էլ, ժամանակն է օրենք ընդունել և ստիպել նման պաշտոնյաներին իրենց կրթական ցենզը փաստող դիպլոմների պատճենները կախեն կենսագրական կայքերում»։