կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 22:11
Հասարակություն

Իմ Հայաստանը ես կորցրի և հիմա ապրում եմ հոգեպես պարտված և թշնամուն տրված քո Հայաստանում. Դ. Վանյան

Իմ Հայաստանը ես կորցրի և հիմա ապրում եմ հոգեպես պարտված և  թշնամուն տրված քո Հայաստանում. Դ. Վանյան

Հրապարակախոս, քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.

«Երկու Հայաստան կա՝ իմը և քոնը։
 
Իմ Հայաստանը առնական է, ժայռ է ու քարափ, տղամարդ է, առյուծ է՝ ատամները սուր, որսով հագեցած, ինքնաբավ ու հաղթանակող։ Իմ Հայաստանի համար պարտությունը հաղթանակի սկիզբն է, նահատակների արյունը սուրբ է, անունն ու սխրանքը՝ հավերժ գովելի։
 
Իմ Հայաստանը ես կորցրի ու հիմա ապրում եմ՝ հոգեպես պարտված, պառկած ու թշնամուն տրված քո Հայաստանում։ Քո Հայաստանում հողդ գրավում են, Հարավդ կտրում քեզանից, դու քեֆ ես անում ու հեշտաբորբոք կենացներ ասում պանդոկներում։ Հիմա էլ երազում ես առևտուր սկսել քո դարավոր թշնամու հետ ու դրամ վաստակել՝ երջանիկ լինելու համար։
 
Իմ Հայաստանում ազատամարտիկները սնկի պես էին բազմանում ու ջոկատ առ ջոկատ մեկնում ռազմաճակատ։ Քո Հայաստանում Արցախն արդեն տվել ես ու օտարն է պահում նրա սահմանները։
 
Իմ Հայաստանն էլ անթերի չէր, սակայն, գրեթե անթերի էր Հայ տեսակը։ Քո Հայաստանում այդ տեսակը վերացրին, ու հիմա նայում եմ ղժժացող քո Հայաստանի բնակիչներին ու, սարսռում եմ»։