կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 11:19
Քաղաքական

Դեռ ուշ չի, Հա՛յկ, կանգնիր իրական ընկերներիդ կողքին, րոպե առաջ տուր հրաժարական․ Հայկ Չոբանյանի համակուրսեցու կոչը

Դեռ ուշ չի, Հա՛յկ, կանգնիր իրական ընկերներիդ կողքին, րոպե առաջ տուր հրաժարական․ Հայկ Չոբանյանի համակուրսեցու կոչը
Գրիգոր Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Հարգարժան մարզպետ Հայկ Չոբանյան, իմ համակուրսեցի՝ ինչի համար պետք է քեզանից և Տավուշի բնակիչներից ներողություն խնդրեն մարդիկ, ինչ-որ ապատեղեկատվության համար, ապա այդ դեպքում ձեր իշխանությունը ապատեղեկատվությամբ երեք տարիների ընթացքում մեզանից խլեց մեր ամենաթանկը՝ Եռատոնը, հանձնեց Արցախը, եռապատկեց Եռաբլուրը և այլն։ Ներողություն խնդրելով կմեղմես այս ցավը․ապա դուրս արի փողոց և կրկնի այս բառերը։ Քո պետական գործունեությունը սկսել ես ՀՀ Կառավարության աշխատակազմից, իսկ ՀՀ վարչապետը Ռոբերտ Քոչարյանն էր, և կայացել ես Ռ․ Քոչարյանի կառավարման տարիներին, Մարդ, որը Հերոս է, որն եղել է և կա Արցախի և ՀՀ միակ անվտանգության երաշխավորը, որի հանդեպ քաղաքական թիմդ, իրագործելով ամենաստոր մեթոդները, ցանկացավ մեկուսացնել հասարակությունից։ Առաջիններից մեկն էի, որ դուրս եկա հանուն արդարության պայքարի Ռոբերտ Քոչարյանի անձի և արժանապատվության համար։
 
Սակայն ձեր քաղաքական թիմը 2018 դեկտեմբերի 20-ին/ իմ մասնագիտական տոնի օրը/ շինծու քր․ գործ հարուցեց իմ և ընկերոջս՝ Արամ Դանիելյանի դեմ։ Դու կամ քո թիմը ներողություն խնդրե՞լ եք կատարվածի համար, գիտեմ՝ կասես տեղյակ չեմ ․․․ Տեղյակ ես, տեղյակ ես շատ ու շատ բաներից, որոնք հայրենիքդ կործանման եզրին կանգնեցրին։ Դու պատմաբան ես և առաջիններից մեկը դու պետք է հրաժարական գրեիր։
Այսօր Բաղրամյան փողոցում են քո համակուրսեցիները, քո ընկերները՝ Արսեն Համբարձումյան, Արտակ Սարգսյան, Արթուր Եղիազարյան, իսկ դու ներողություն ես պահանջում ինչ-որ ապատեղեկատվությունից։ Դեռ ուշ չի Հայկ, կանգնիր իրական ընկերներիդ կողքին, րոպե առաջ տուր հրաժարական․․․
 
Քո երբեմնի ընկեր, համակուրսեցի ՝ արժամապատիվ հայ, Ռոբերտ Քոչարյանի թիմակից ՝ Գ․ Ղուկասյան»։