Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայկական Բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ Անդրանիկ Մակարյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու նա չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ ԳՇ պետի հայտարարությանը։
Անդրանիկ Մակարյանը լրագրողներին ասաց, որ ինչպես նրանք են ԶԼՄ-ների կողքին, բոլոր զինվորականներն էլ բանակի մեջ են և նրա կողքին։
Որևէ այլ մեկնաբանություն տալ Անդրանիկ Մակարյանը չցանկացավ։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» այցելության ժամանակ լրագրողները նաև հետաքրքվեցին՝ նրա կարծիքով արդյո՞ք ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր, ինչպես դա բնութագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրանիկ Մակարյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում: Ոչ մի մեկնաբանություն»:
Նա չցանկացավ պատասխանել նաև էջմիածնեցի՝ անհետ կորած զինվորականների մասին հարցին։
Մանրամասն՝ տեսանյութում․