Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԿՄ Նոր-Նորք տարածքային բաժանմունքը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է,Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում , պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։
2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ միշտ գործել է ի նպաստ հայրենիքի։ Երբեք չքաղաքականացնելով բաժանմունքի գործունեությունը և որպես գաղափարախոսություն ունենալով «Ազգ-բանակ» կարգախոսը, Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները ի աջակցություն բանակի և ազգի»։