կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 17:41
Աշխարհ

Ռուսաստանը կանխել է 500 օտարերկրյա գործակալների գործունեություն. Պուտին

Ռուսաստանը կանխել է 500 օտարերկրյա գործակալների գործունեություն. Պուտին

Արտասահմանյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել ահաբեկիչներին իրենց նպատակների համար. հատուկ ուշադրություն պետք է դարձնել այդ շփումների բացահայտմանը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում. հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես խնդրում եմ ձեզ հատուկ ուշադրություն դարձնել ահաբեկչական խմբավորումների և օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև շփումների բացահայտմանը»,- ասել է Պուտինը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական ցանցը փորձում է վերականգնել իր գործունեությունը: «Ուստի կարևոր է ոչ միայն հայտնաբերել և վերացնել ահաբեկչական բջիջները, ներառյալ՝ այսպես կոչված, քնած, դավադիր, այլև, ընդհանուր առմամբ, վերլուծել և կանխատեսել իրավիճակը»,- ասել է ՌԴ  նախագահը:

Պուտինը հայտնել է, որ 2020 թվականին հնարավոր է եղել կանխել երկրում գործող այլ պետությունների հետախուզական ծառայությունների 72 կանոնավոր աշխատողների և ավելի քան 400 գործակալների գործունեությունը: «Կանխվել է 72 կադրային աշխատակցի և օտարերկրյա հատուկ ծառայությունների 423 գործակալի գործունեություն»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը: