կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 21:44
Քաղաքական

Մինչև փետրվարի 20-ը, ամեն օր, ժամը 17։00-19։00 Վ. Մանուկյանը Ազատութան հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

Մինչև փետրվարի 20-ը, ամեն օր, ժամը 17։00-19։00 Վ. Մանուկյանը Ազատութան հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Ազատության հրապարակ, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց տեսակետները երկրում տիրող իրավիճակի և Շարժման գործունեության վերաբերյալ։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին նա հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա Շարժման շտաբը, որտեղ մարդիկ կհավաքվեն, կքննարկեն այս իշխանություններին հեռացնելու հարցն ու Հայաստանի ապագայի հետ կապված խնդիրները։
 
Մանուկյանը նաև նշել էր, որ մինչև հանրահավաքի օրը ամեն օր՝ ժամը 17։00-19։00, նա կլինի Ազատութան հրապարակում և կհանդիպի քաղաքացիների հետ։