կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-17 20:36
Հասարակություն

1990 թ. մայիսի 27֊ի «մատաղի» կազմակերպիչ հոր արժանի զավակը. դիտարկում՝ Ռուբինյանների մասին

1990 թ. մայիսի 27֊ի «մատաղի» կազմակերպիչ հոր արժանի զավակը. դիտարկում՝ Ռուբինյանների մասին
Հորը արժանի զավակը 
 
1990 թվականի մայիսի 27-ին Երևանի կայարանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների շուրջ «Իրավունք» թերթի 2008 թվականի թիվ 19-20 համարներում կարծիք էր հայտնել դատախազական համակարգում երկար տարիներ աշխատած, այդ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործին քաջածանոթ ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ: Նա մասնավորապես նշել էր, որ մայիսի 27-ին զոհված տղաներին նախորդ օրը դիտավորյալ, մատաղի անվան տակ տարել են կերուխումի: Իսկ մայիսի 27-ին կայարանում զոհված Արսեն Հարությունյանի կինը` Աննա Բարսեղյանը, այդ կերուխումի մասին պատմել էր մասնավորապես հետևյալը. «... Միջադեպը ծրագրող ուժերը գառ էին առել ու տղաներին ուտել-խմելով զբաղեցրել: Հետո միայն կռահեցի, որ այդ կերուխումը միտումնավոր էր կազմակերպված, որպեսզի զոհերից և ոչ մեկը չլսեր «Ժամանակի» հաղորդագրությունը, որը մայիսի 26-ի երեկոյան իսկապես սարսափազդու էր, նախազգուշացնող: Ասեմ, որ Արսենն ամեն օր պարտադիր «Ժամանակ» էր լսում»:
 
Մենք հարցրել էինք պարոն Հովսեփյանին, թե ովքեր էին այդ «մատաղի» կազմակերպիչները, և նա պատասխանել էր. «Լենինյան շրջանի ՀՀՇ-ի ղեկավարներից ոմանք, մասնավորապես` Կարապետ Ռուբինյանը»:
 
Դե, իսկ «հանրահայտ» Ռուբեն Ռուբինյանը, ինչպես հասկացաք, նրա հալալ, զուլալ որդին է:
 
Ռուսլան Թաթոյան