Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի բնակված, գույք կորցրած պայմանագրային զինծառայողներին աջակցություն կտրամադրվի:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում՝ ծառայողական բնակարաններում փաստացի բնակված պայմանագրային զինծառայողների ընտանիքները կրել են նյութական վնասներ. այդ բնակարաններում թողել են իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, ավտոմեքենաները, սակայն վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից:
Այս խնդրի լուծման նպատակով ՀՀ ՊՆ-ն աջակցություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատող որոշման նախագիծ է ներկայացրել քննարկման: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԺ անկախ պատգամնավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ իրեն են դիմել մի շարք քաղաքացիներ և կազմակերպություններ, որոնց գույքը պատերազմի օրերին օգտագործվել է բանակի կողմից և հիմա վնասված վիճակում է կամ գոյություն չունի:
Ապա կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր է մշակել նրանց գույքը փոխհատուցելու կամ նորով փոխարինելու համար: Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և նշեց, որ այդ հարցը ուսումնասիրվում է. «Մենք հիմա ստանում ենք համապատասխան տվյալներ, որոնք ուսումնասիրելուց հետո կընդունվի որոշում կամ փոխհատուցում կլինի»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: