Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-02-02 12:06
Տարածաշրջան

Ադրբեջանը և Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում. Վրաստանի ԱԳՆ փոխնախարար

Ադրբեջանը և Վրաստանը հաստատուն դիրքորոշում ունեն սահմանների հարցում. Վրաստանի ԱԳՆ փոխնախարար

Անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի արտգործնախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում վրացական կողմը տրամադրել է լրացուցիչ նյութեր. report.az-ի վրացական բյուրոյից հայտնում են, որ այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի համանախագահ Լաշա Դարսալիան:

Նրա խոսքով, Ադրբեջանն ուսումնասիրում է այդ նյութերը. «Մենք ակնկալում ենք, որ հանձնաժողովի նիստը կնշանակվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է սահմանի շուրջ բանակցություններին, կողմերը մեծ պատասխանատվությամբ են մոտենում հարցին: Բայց յուրաքանչյուր կողմ ունի իր կայուն դիրքորոշումը»:

Նա հորդորել է զերծ մնալ այս հարցի հետ կապված շտապ հայտարարություններից: Նա նշել է, որ նման հայտարարությունները կարող են բացասաբար ազդել գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը լուրջ վիճաբանություն ունեն վրացական Դավիդ Գարեջի վանական համալիրի տարածքի շուրջ. համալիրը գտնվում է երկու երկրների սահմանին։ 2019 թ. ադրբեջանցի սահմանապահները ներխուժել էին վանական համալիր և չէին թույլատրել վրացիների մուտքն այնտեղ. մինչ օրս այն գտնվում է ադրբեջանցիների ձեռքում։ Ադրբեջանն արդեն սկսել է վանքի «ադրբեջանականացման» գործընթացը։