|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց Լեռնային Ղարաբաղի։ Գրառումը՝ ստորև․
«Կարծում եմ այս մարդը միշտ համոզմունք է ունեցել, որ Հայաստանը չի կարող ապագա ունենալ՝ քանի կա Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նրա համոզմամբ Արցախի խնդրի լուծման միակ տարբերակը այն Ադրբեջանին հանձնելն է: Նա կարծում է, որ «Կա Արցախ՝ կա խնդիր, չկա Արցախ՝ չկա խնդիր»: Նա կարծում է, որ, եթե Ղարաբաղի խնդիրը չլինի, տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, կբացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները և մենք կդառնանք Շվեյցարիա: Նա լուրջ հավատում է սրան:
Չկա այն գիտակցումը, որ՝
1. Արցախի խնդիրը լուծված չէ:
2. Սին է այն կարծիքը, որ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվելու հայերի պարտությամբ (այնպես, ինչպես չէր հաստատվել Ադրբեջանի պարտությամբ):
3. Սին են այն հույսերը, որ տարածաշրջանը բարգավաճելու է:
4. Տարածաշրջանի բարդ լինելը պայմանավորված չէ միայն հայ-ադրբեջանական կոնֆլիկտով:
5. Այն պայմանավորված է թուրք-ռուսական հակազդեցությամբ, ԱՄՆ/Իսրայել-Իրան հակազդեցությամբ, ռուս-վրացական բարդ հարաբերություններով և այլն, և այլն:
6. Թուրք-հայկական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայի հարց չէ:
7. Հայ-ադրբեջանական հաշտեցումը կամ հարաբերությունների կարգավորումը անտեսանելի ապագայի հարց է: Նրանք վստահ են, որ հայերը մի օր ձգտելու են վերադարձնել Արցախը: Բնականաբար մենք շարունակելու ենք թշնամի համարվել նրանց կողմից:
Եթե թվում է, որ Արցախը հանձնեցիք, որ լավ ապրեք՝ չարաչար սխալվում եք»: